Ինչպե՞ս եք զգում, երբ ասում են՝ դավաճանների Կառավարությունում եք. Ավինյանը ոչ մի հարցի չպատասխանեց

0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանn այսօր՝ ապրիլի 2-ին այցելել է «Եռաբլուր»  պանթեոն, որտեղ լրագրողների հարցերին չի պատասխանել:

Մասնավորապես, լրագրողները հարցրին. «Ինչպես է իրեն զգում, երբ ձեզ ասում են, որ դավաճանների կառավարություն եք, դա չի՞ խանգարելու ընտրությունների ընթացքում, ի՞նչ ակնկալիք ունեք ընտրություններից»:

Այդ բոլոր հարցերը Ավլինյանը լսեց լուռ, իսկ վերջում ասաց «ցտեսություն», նստեց իր ծառայողական շքեղ ավտոմեքենան ու հեռացավ:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Leave A Reply

Your email address will not be published.