Ալեքսանդր Կարապետյան․ Մեկ ազգ, մեկ թիմ, մեկ ընտանիք՝ Հայաստան

0

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Արարատ-Արմենիայի» 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն Ինստագրամում հրապարակել է ազգային թիմի լուսանկարը՝ անելով հետեւյալ գրառումը․

«Բառերով նկարագրելի չէ, թե ինչ հպարտություն է խաղալ այս Ազգի համար։ Մեկ ազգ, մեկ թիմ, մեկ ընտանիք՝ Հայաստան»։

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեկնարկել է երեք հաղթանակով եւ J խմբի առաջատարն է։

Leave A Reply

Your email address will not be published.