Բուհերի ընդունելության կարգը փոխվում է. առաջին փուլում դիմորդը կարող է նշել միայն մեկ բուհ, մեկ մասնագիտություն

0

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում փոփոխություն կատարեց այս տարի բուհերի ընդունելության կարգում:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց. «Ընդունելությունը կկատարվի երկու փուլով. Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը եւ կընտրեն կոնկրետ մասնագիտությունը, կլրացնեն հայտը: Բոլոր դիմումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Կանցկացվի մրցույթ, որից հետո կհայտարարվեն արդյունքները, ինչպես նաեւ կհայտարարվեն թափուր մնացած տեղերի քանաակն՝ ըստ բուհերի եւ մասնագիտություններին: Երկրորդ փուլում այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որոնք իրենց արդեն հանձնել են: Երկրորդ փուլով կանցկացվի մրցույթը ավել բարձր բալ ստացած ուսանողների միջեւ: Դրանով կավարտվի ընդունելությունը»,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ ի տարբերություն նախորդ տարվա, երբ որոշվեց ընդունելության միայն մեկ քննություն անցկացնել, այս տարի կանցկացվի 2-ից ոչ ավել քննություն:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք արձանագրում ենք հետեւյալը, որ դիմորդը առաջին փուլով կարող է դիմել մեկ բուհ, մեկ վճարովի եւ մեկ անվճար տեղ ընդունվելու համար՝ նույն մասնագիտությամբ: Հիմա քննություններն ավարտվեցին եւ պարզվեց, որ դիմորդը չի ընդունվել ոչ վճարովի, ոչ անվճար տեղերը: Սրանից հետո, նա կարող է իր ունեցած բալերով մասնակցել երկրորդ փուլին իր հանձնած քննություններով: Եթե երկու առարկային հավաքել է անցողիկ բալ այն ֆակուլտետում, որտեղ այդ քննություններն են համարվում ընդունելության քննություններ, նա կարող է դիմել եւ ընդունվել այդ ֆակուլտետ: Դիմորդը երկրորդ փուլում կարող է 6 տեղի համար հայտ ներկայացնել:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ այս տարի բուհերում անվճար տեղերի քանակը 2918 է, իսկ վճարովի տեղերի քանակը՝ 22 300 է:

Leave A Reply

Your email address will not be published.