COVID-19-ի դեպքում օգտակա՞ր է արդյոք բջջանյութը

0

Միացությունները, որոնք աղիների միկրոբիոտան արտադրում է կերակրի բուսական նյութերի չլուծվող բջջանյութի ֆերմենտացիայի ժամանակ, չի ազդում աղիների բջիջների մեջ թափանցելու եւ այնտեղ բազմանալու SARS-CoV-2 կորոնավիրուսի ունակության վրա: Սա պարզել են Կամպինասի համալսարանի (Բրազիլիա) մասնագետները:

Gut Microbes ամսագրում հրապարակված հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ չնայած այս մոլեկուլներով բջիջների in vitro մշակումը զգալի ազդեցություն չի ունեցել տեղային հյուսվածքային ինֆեկցիայի վրա, նվազեցրել է գենի էքսպրեսիան, այն առանցքային դեր է խաղում վիրուսային բջիջների եւ բորբոքմանը նպաստող ցիտոկինների ռեցեպտորի ներթափանցման գործում:

Հետազոտության շրջանակում հաստ աղիքի առողջ հյուսվածքը եւ էպիթելային բջիջները լաբորատորիայում վարակել են SARS-CoV-2-ով եւ ենթարկել մի շարք թեստերի: Պարզվել է, որ վիրուսային բեռը չի նվազել եւ նույնքան է եղել թե՛ բջիջներում ու հյուսվածքներում, որոնք մշակվել են կարճաշղթա ճարպաթթուներով, թե՛ չմշակված նմուշներում: Սակայն աղիների բիոպսիայի մշակված նմուշներում զգալիորեն նվազած էր DDX58 գենի էքսպրեսիան՝ բնածին իմունային համակարգի ռեցեպտոր, որը հայտնաբերում է վիրուսային նուկլեինաթթուները եւ ակտիվացնում ազդանշանային կասկադը, որը բերում է բորբոքամետ ցիտոկինների արտադրմանը, եւ ինտերֆերոն-լյամբդի ռեցեպտորը, որը հակավիրուսային ակտիվությունը միջնորդավորում է: Նկատվել է նաեւ TMPRSS2 սպիտակուցի էքսպրեսիայի նվազում, որը կարեւոր է վիրուսային բջիջների մեջ թափանցելու համար:

Leave A Reply

Your email address will not be published.