ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՆԱԵՒ ՀԱԴՐՈՒԹԻ ԵՒ ՖԻԶՈՒԼԻԻ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

0

Զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներն ընթանում են Հադրութի շրջանի Տող համայնքի տարածքում, Ասկերանի վերին ենթաշրջանում, մասնավորապես՝ Սղնախ համայնքում, Շուշիի շրջանի Քարին տակ ուղղությամբ, Մարտակերտի շրջանի Մատաղիս-Թալիշ ուղղություններում և Քաշաթաղի շրջաններում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԱՀ ԱԻՊԾ-ից։

Հաջորդ ուղղությունները լինելու են Ֆիզուլին և Հադրութը։ Առաջիկայում աշխատանքներ կիրականացվեն նաև Ջաբրայիլի տարածքում։

Ինչ վերաբերում է անհետ կորած զինվորների հարազատների հայտարարությանը, որ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում՝ ԱԻՊԾ-ից պարզաբանեցին, որ որոնողական խմբերից առաջ գնում են սակրավորները, իսկ օրեր առաջ տեղի ունեցած պայթյունը մեր սակրավորների մեղքով չի եղել։ Բանն այն է, որ ադրբեջանցիներներն իրենք են ցանկացել առջևից գնալ՝ մտածելով, որ տարածքում ականներ չկան, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։

Leave A Reply

Your email address will not be published.