ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ Է ԵԽ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

0

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին և երկու փոխնախագահներին հորդորել է հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Մարուքյանը:

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով այսօր դիմել եմ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) նախագահին և երկու փոխնախագահներին՝ հորդորելով հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը»,- հայտնել է Մարուքյանը:

Պատգամավորը հիշեցրել է, որ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություն։

Leave A Reply

Your email address will not be published.