Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ՊՆ շենքի դիմաց

0

Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց, որտեղ այսօր՝ նոյեմբերի 23-ին բողոքի ակցիա են իրականացնում արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները։

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել ՊՆ շենքի դիմաց, հանդիպել են Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ, սակայն մինչեւ հիմա իրենց պահանջները չեն կատարվել։

Այսօրվա ակցիայի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներին է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը։ Նա հայտնել է, որ Փաշինյանը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ։ Օգնականը նաեւ ասել է, որ վարչապետի որոշմամբ կստեղծվի անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնախումբ։

Նշենք, որ այս պահին էլ ՊՆ շենքի դիմաց իրավիճակը լարված է։

Leave A Reply

Your email address will not be published.