Bombardier Recreational Products-ը դադարեցնում է ռազմական դրոնների վրա օգտագործվող ավիաշարժիչների մատակարարումները

0

Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտարարում է, որ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումները «անորոշ օգտագործմամբ երկրներ», այն հաղորդագրություններից հետո, որ այս շարժիչներից մի քանիսն օգտագործվում են թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանի կողմից տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերի ժամանակ, փոխանցում է CBC-ն։ 

Քվեբեքից ընկերությունը, որն առավել հայտնի է Ski-Doo եւ Lynx սահագնացներով, հայտարարել է, թե անցյալ շաբաթվա վերջին հայտնի է դարձել, որ օդանավերի համար շարժիչներից մի քանիսը, որոնք արտադրում է իր ավստրիական դուստր ընկերություն Rotax-ը, օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերում։

«Վերջերս մեզ հայտնի դարձավ, որ ներկայումս Rotax-ի մի քանի շարժիչներ օգտագործվում են ռազմական ԱԹՍ-ներում, եւ մենք անմիջապես մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել»,- Radio Canada International-ին էլեկտրոնային նամակով հայտնել է BPR-ի ավագ փոխնախագահ եւ ընկերության ներկայացուցիչ Մարտին Լանժելյեն։

«Իսկ առայժմ մենք դադարեցնում ենք ավիաշարժիչների մատակարարումները անորոշ օգտագործմամբ երկրներ»,- հավելված է նամակում։

Leave A Reply

Your email address will not be published.