Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձեւավորվել է մարտունակ ջոկատ. Այն կմիանա բանակին. Էնֆիաջյան

0

«Գագիկ Ծառուկյանի կոչով եւ գլխավորությամբ ձեւավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են նաեւ հմուտ եւ հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, տեխնիկապես կազմակերպված ու զինված եւ իհարկե արիական եւ մարտական բարձր ոգով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխպնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։

Այսօր հայրենիքն ունի յուրաքանչյուրիս գործելու կարիքը։ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել»։

Leave A Reply

Your email address will not be published.