Մեսիի հուզիչ հրաժեշտը Սուարեսին

0

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին հրաժեշտ է տվել կատալոնական ակումբից Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին:

«Ես գիտեի քո հեռանալու մասին, սակայն այսօր մտա հանդերձարան և ամեն բան գիտակցեցի: Շատ բարդ կլինի չկիսվել քեզ հետ առօրյա հարցերով ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Կկարոտեմ քեզ: Չեմ մոռանա քեզ հետ անցկացրած ոչ մի օր:

Տարօրինակ կլինի տեսնել քեզ այլ մարզաշապիկով և ավելի տարօրինակ՝ խաղալ քո դեմ: Դու արժանացել ես ակումբի պատմության մեջ ամենանշանակալի խաղացողներից մեկի հանդեպ վերաբերմունքի՝ հասնելով լուրջ հաջողությունների թիմային ու անհատական մակարդակում: Արժանի չէիր լինել վռնդված, ինչպես վարվեցին քեզ հետ: Սակայն բանն այն է, որ արդեն ոչ մի բան չի զարմացնում ինձ: Լավագույնն եմ մաղթում քեզ նոր փուլում: Չափազան շատ սիրում եմ քեզ: Մինչ նոր հանդիպում»,- Ինստագրամում գրել է արգենտինացի հարձակվողը:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը 2014 թվականին անգլիական «Լիվերպուլից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ 4-ական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաև մեկակական անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում ու աշխարհի ակումբային առաջնությունում: Կատալոնական ակումբի կազմում նա անցկացրել է 283 հանդիպում և դարձել 198 գոլի հեղինակ:

Leave A Reply

Your email address will not be published.