53-ամյա Միուրան՝ Ճապոնիայի առաջնության ռեկորդակիր

0

«Յոկոհամայի» ճապոնացի հարձակվող Կացույոսի Միուրան մեկնարկային կազմում մասնակցել է «Կավասակի Ֆրոնտալեի» դեմ Ճապոնիայի առաջնության խաղին (2:3) և փոխարինվել 56-րդ րոպեին:

Միուրան դարձել է Ճապոնիայի առաջնությունում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը: Նա ռեկորդը սահմանել է 53 տարեկան, 6 ամսական, 28 օրականում:

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը Մասասի Նակայամեն էր, որը 2012-ին 45 տարեկանում խաղացել էր «Կոնսադոլե Սապորոյի» կազմում, հաղորդում է The Japan Times-ը:

Վերջին 13 տարիներին Միուրան «Յոկոհամայի» կազմում հանդես էր գալիս Ճապոնիայի առաջին դիվիզիոնում: Ուժեղագույնների լիգայում նա նախորդ անգամ խաղացել էր 2007 թվականին:

Leave A Reply

Your email address will not be published.