«Հեռանում եմ». Իլեեւան նեղացել է հետեւորդներից, որոնք բողոքել են իր անկեղծ լուսանկարից

0

Հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Իվլեւային զայրացրել է որոշ հետեւորդների արձագանքը, որոնք Instagram-ի ղեկավարությանը բողոք են հասցեագրել իր վերջին լուսանկարներից մեկի առնչությամբ՝ այն չափազանց անկեղծ համարելով։ Այս մասին նա հայտնել է Stories բաժնում։

Սկանդալային լուսանկարում, որը ջնջել են նրա հաշվից, նա պատկերված էր կասկածյալների համար պատի ֆոնին, կրում էր մուշտակ ու շապիկ, որի վրա մերկ կնոջ պատկրով պրինտ կա։ Ավելի ուշ Իվլեեւան կրկին տեղադրել է այն, միայն թե մի փոք այլ դիրքից։ «Այսինքն՝ մարդիկ բողոքում են շապիկի վրա նկարված մերկ կրծքի՞ց, եր  Instagram-ում ծաղկում են պոռնոգրաֆիայով էջերը։ Իսկ լուսանկաներում, որոնցում ես ամբողջովին հագնված եմ, բողոքում են հետեւորդները։ Հեռանում եմ»,- հայտարարել է Իվլեեւան։

Հաջորդ հրապարակման մեջ նա նշել է. «Ձգտում ես ոճային ինչ-որ բան անել, ոգեշնչել։ Ոչինչ չեմ խախտում։ Ոչ ոքի չեմ վիրավորում։ Տեղադրում եմ իմ անձնական էջում, իսկ դա գնում է աղբամանը»։

Անկախ որոշ օգտատերերի բացական արձագանքից, մեկնաբանություններում պաշտպանել են հեռուստահաղորդավարուհուն։ «Շքեղ», «Շապիկը կրակ է», «Նաստյուշա, մի մտահոգվիր դրա պատճառով»,- գրել են նրանք։

Leave A Reply

Your email address will not be published.