Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել Е վիտամինի դեֆիցիտը

0

Е վիտամինի դեֆիցիտը կարող է առաջացնել մի ամբողջ շարք խնդիրներ, այդ թվում նյարդաբանական, պարզել են Օրեգոնի համալսարանի գիտնականները։

Նրանք փորձ են անցկացրել դանիո-ռերիո ձկնիկների մասնակցությամբ, որոնք շատ բաներով նման են մարդուն․ ձկան սաղմում ուղեղի սաղմը եւ նյարդային խողովակը վաղ են հայտնվում եւ ձեւավորում նյարդային համակարգը, որը հետագայում կապվում է մարմնի բոլոր կառույցների հետ, հայտնում է Medical Express-ը։ Պարզվել է, որ Е վիտամինի պակասը առաջացրել է նյարդային խողովակի եւ ուղեղի արատների։ Այս արատները նման էին նրանց, որոնք զարգանում են ֆոլաթթվի դեֆիցիտի ֆոնին։

Նյարդային գագաթը (բջիջների հանրագումարը, որոնք արտադրվում են նյարդային խոովակում նյարդային փողրակիկի փակվելու ժամանակ դրա եզրային հատվածներից) նորմայի դեպքում կառավարում է դիմային ոսկրերի եւ կռճիկների ստեղծումը եւ մարմինը ինվերսիայի ենթարկում՝ մասնակցելով ծայրամասային նյարդային համակարգի կառուցմանը։ Ինչպես եւ ցողունային բջիջները, նյարդային գագաթի բջիջները կարեւոր են գլխուղեղի եւ ողնուղեղի համար, դրանք կարեւոր դեր են խաղում նաեւ օրգանների 10 տարբեր համակարգերի աշխատանքում, ներառյալ սրտի եւ լյարդի։ Եթե E վիտամինի դեֆիցիտի պատճառով այս բջիջների մոտ խնդիրներ են առաջանում, տեղի է ունենում ամբողջ սաղմի կարգավորման խանգարում։

Փորձի շրջանակում Е վիտամինի դեֆիցիտով սաղմերն ապրել են 24 ժամ, որից հետո սկսել են մահանալ։

Տվյալներ կան նաեւ այն մասին, որ պլազմայի մեջ Е վիտամինի փոքր պարունակությամբ հղիների շրջանում վիժման վտանգը մեծ է։ Բույսերն արտադրում են Е վիտամինի 8 տարբեր ձեւեր, բայց մարդու լյարդը արյան հոսք է վերադարձնում միայն մի ձեւը՝ ալֆա-տոկոֆերոլը։ Մյուս բոլոր ձեւերը նյութափոխանակվում են ու օրգանիզմից դուրս գալիս։

Leave A Reply

Your email address will not be published.