Յանա Դանիելյանի լուսանկարը Շաքիի ջրվեժից

0

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասան Սուրեն Փահլեւանյանի կինը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Յանա Դանիելյանը ջինսե տաբատ է կրում եւ վանդակավոր վերնաշապիկ։ Հաղորդավարուհին հավաքել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հաղորդավարուհին կապույտ գույնի զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերն ու խոշոր աքսեսուար՝ ականջօղ ընտրել։ «Սեւանա լիճ»,- գեղեցիկ բնապատկերի ֆոնին արված լուսանկարի մեկնաբանություններում գրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.