Դրյու Բերիմորը պատմել է բարդ դեռահասների համար մենախցում փակված լինելու փորձի մասին

0

Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը հիշել է բարդ դեռահասների համար հատուկ հաստատությունում լինելու փորձի մասին։ YouTube-յան The Drew Barrymore Show շոուի նոր թողարկման ընթացքում դերասանուհին անկեղծ խոսել է Փերիս Հիլթոնի հետ, որը եւս նմանատիպ փորձ է ունեցել։

«Ինձ թվում է, թե նրանք (դպրոցի ղեկավարությունը) մեզ կոտրելու նպատակ ունեին։ Ֆիզիկական բռնություն է եղել, մեզ ծեծել են, խեղդել։ Նրանք ցանկանում էին վախեցնել մեզ, որ մենք վախենայինք չլսել նրանց»,- ասել է Հլիթոնը։

Նրա խոսքով՝ ինտերնատում սովորողներին «ինչ-որ հաբեր» էին տալիս, իսկ երբ ինքը հրաժարվում էր ընդունել դրանք, իրեն փակում էին խցում գրեթե մեկ օրով։ Անկեղծության ֆոնին Դրյու Բերիմորը եւս ներկայացրել է բուռն երիտասարդության մարնամասները։

«Ինձ եւս մենախուց էին տանում, ուր ես երկար ժամանակ միայնակ էի լինում՝ երբեմն մեկ տարի, երբեմն՝ կես տարի»,- ասել է Բերիմորը։ Ընդ որում, նրա դեպքում դրանք թմրամիջոցներից կախվածության մեթոդներ էին։

Leave A Reply

Your email address will not be published.