Դուեյն Ջոնսոնը հիացրել է հետեւորդներին. դերասանը խաղում է դուստրերի հետ

0

Հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնն Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել դուստրերի հետ։

Կադրում արտիստը նստած է մանկական սենյակի հատակին՝ խաղալիքների կողքին եւ խոսում է դուստրերի հետ։

Մեկնաբանություններում Ջոնսոնը զվարճալի պատմություն է ներկայացրել. նա կրտսեր դստերը՝ Թիային, ցույց է տվել ձեռքի սպին եւ ասել, որ վնասվածք է ստացել, երբ կռվել է հսկայական, սարսափելի դինոզավրի հետ։

Դերասանի ավագ դուստրը՝ Ջազին, նշել է, որ արդեն ողջ դինոզավրեր չկան, եւ Ջոնսոնը ստիպված է եղել «տակից դուրս գալ»՝ դուստրերին խոսակցությունից շեղելով պաղպաղակով։ Օգտատերերին դուր է եկել դերասանի հոլովակը, հրապարակումն ավելի քան 4 մլն լայք ունի։

Ի դեպ, 2019թ.-ին Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը 2019թ.-ին ամուսնացել է հայուհու՝ երգչուհի Լորեն Հաշիյանի հետ։

Leave A Reply

Your email address will not be published.