ՔԱՂՔԱՔԱՑԻՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՐԵԼ ԵՆ ՎԵԴՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՇՐՋԱԿԱՅՔԸ

0

Վեդու քաղաքացիական նախաձեռնության» անդամներն օգոստոսի 9-ին սեփական նախաձեռնությամբ շինարարական աղբից և ավտոմեքենաների թափքերից մաքրել են Վեդու գերեզմանատան հարակից տարածքը: Նախաձեռնության անդամ Գագիկ Հակոբյանը նշել է, որ խնդիրը տարիներ շարունակ կար, բայց պատկան մարմինները համապատասխան քայլեր չէին կատարում, լուծում չէին տալիս: Այդ պատճառով էլ իրենք են մաքրում տարածքը:

Ի դեպ՝ սա «Վեդու քաղաքացիական նախաձեռնության» անդամների առաջին հանրօգուտ աշխատանքը չէ:

Leave A Reply

Your email address will not be published.