Մինուս միլիոն. Հարին ու Մեգանը Instagram-ում հետեւորդների են կորցնում

0

Սկսած մարտից, երբ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը Instagram-յան հրաժեշտի հրապարակում են արել, նրանց պաշտոնական հաշվին դադարել է հետեւել մոտ մեկ մլն հետեւորդ։ Դեռ տարվա սկզբին @SussexRoyal էջը մոտ 12 մլն հետեւորդ ուներ, իսկ հիմա թիվը նվազել է մինչեւ 10,8 մլն։ Ի դեպ, Քեյթի ու Ուիլյամի @KensingtonRoyal էջը, հակառակը, վերջին կես տարվա ընթացքում աճել է մինչեւ 12 մլն։

Ի դեպ, մարտւ վերջին Հարին եւ Մեգանը Instagram-ում հրապարակում էին արել, որում հայտնել էին, որ հետեւորդներն «իրենց այլեւս այստեղ չեն տեսնի, սակայն իրենց աշխատանքը շարունակվում է»։ եվ, իսկապես, դրանից հետո էջը չի թարմացվել։ Զույգն ամուսնացել է 2018թ.-ի մայիսին, իսկ մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Արչին։ Զույգն այժմ ապրում է Լոս Անջելեսում՝ վայր դնելով թագավորական պարտականությունները։

Картинки по запросу


Leave A Reply

Your email address will not be published.