Քեյ-փոփ հայտնի երգիչը մահացու վրաերթի է ենթարկել անցորդին

0

Քեյ-փոփ հայտնի երգիչ Լիմ Սիր Օնը մահացու վթարի է ենթարկել անցորդի, հայտնում է Soompi-ին։

Կորեական «2AM» խմբի նախկին մասնակիցն օգոստոսի 1-ին վթարի մասնակից է դարձել։ Նա անրձեւային եղանակի հետեւանքով չի կարողացել ղեկավարել մեքենան եւ հարվածել է անցորդին, որը ճանապարհը հատել է կարմիր լույսի պայմաններում։ Տուժածին հիվանդանոց են տեղափոխել, ուր նա ստացած վնասվածքներից մահացել է։

Ոստիկանությունը հաստատել է, որ արտիստը մահվան ելքով վթարի մասնակից է դարձել։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն այս պահին հետաքննում են՝ արդյոք Լիմ Սիր Օնը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները։

Jellyfish Entertainment գործակալությունը, որը համագործակցում է կատարողի հետ, տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել։ Դրանում նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարից անմիջապես հետո Լիմ Սիր Օնը շտապ միջոցներ է ձեռնարկել եւ փորձել է օգնել տուժած անցորդին։ Ընկերությունը ցավակցել է մահացածի ընտանիքին եւ ներողություն խնդրել, որ չի կարող բացահայտել պատահարի մանրամասները, քանի որ ոստիկանությունն առայժմ շարունակում է հետաքննությունը։

Leave A Reply

Your email address will not be published.