Ջեյդոն Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը վտանգված է

0

Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը կարող է տեղի չունենալ:

Daily Mail-ի տեղեկություններով՝ «Բորուսիան» մտադիր չէ 120 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց վաճառել Սանչոյին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ 100 միլիոն եվրոյից ավել վճարել 20-ամյա կիսապաշտպանի դիմաց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն համաձայնության է եկել անգլիացի ֆուտբոլիստի հետ նրա անձնական պայմանագրի կետերի շուրջ:

Ջեյդոն Սանչոյի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Սանչոն մասնակցել է 32 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.