Ոճափոխություն․ Մերի Հակոբյանն անճանաչելի է դարձել

0

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է անճանաչելի կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին շատ կարճ վարսերով է։ Նա կրում է խորը դեկոլտեով սեւ զգեստ։ Մերին մեղմ, բայց ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերեն կատարել է հետեւյալ գրառումը․ «Ավելի լավ է արտաքուստ փափուկ լինել եւ ամուր ներքուստ, քան ամուր արտաքուստ եւ փափուկ ներքուստ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին կերպարանք էր ընդունել նստած։ Նա կրում էր մեջքը բաց, խորը դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով ատլասե, երկարափեշ զգեստ։ Երիտասարդ դերասանուհին հավաքել էր վարսերը, մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էին զարդերը։ Հրապարակմանը կից Մերին ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ջուրն աշխարհի ամենափափուկ ու ամենաթույլ արարածն է, բայց ամուրն ու պինդը հաղթահարելու մեջ այն անպարտելի է, եւ աշխարհում չկա հավասար․․․»։


Leave A Reply

Your email address will not be published.