Քո տան ինտերիերն արագ թարմացնելու 5 խորհուրդ

0

Վերջին մի քանի ամիսների ընթացքում բոլորս էլ շատ ժամանակ ենք անցկացրել տանը: Գուցե այնքան շատ, որ ձանձրացել ենք ամեն անկյունից: Կուզե՞իր ինչ-որ բան փոխել որևէ սենյակի կամ անգամ ամբողջ տան հարդարանքի մեջ՝ ոճը, գունային գամման, տրամադրությունը, որն այն հաղորդում է քեզ այնտեղ գտնվելիս:

Այնքան պարզ բան, ինչպես բարձեր ավելացնելը կամ դատարկ անկյունում բույսեր տեղադրելը, կարող է այդ տարածքի էսթետիկան զրոյից մինչև 100 հասցնել՝ առանց դրամապանակդ դատարկելու:

Շարունակիր ընթերցել ավելի շատ խորհուրդներ ստանալու համար.

1. Սենյակային բույսեր դիր

Սենյակային բույսերը հիանալի աքսեսուար են ցանկացած վայրի համար՝ անկախ սենյակի չափսից: Անգամ փոքր տարայով բույսը բնության շունչ կհաղորդի սենյակին: Ու կարևորը՝ դրանք պարտադիր չէ, որ թանկարժեք լինեն: Համադրիր տարբեր բույսեր հատուկ ստենդերի վրա՝ էֆետկը կրկնապատկելու համար:

www.alibaba.com

2. Պատին հայելի փակցրու

Հայելին ոչ միայն դեկորի շքեղ մասնիկ է, այլև սենյակը վիզուալ ավելի մեծ ցույց տալու հնարք: Լույսն էլ, արտացոլվելով հայելու մակերեսից, կլուսավորի սենյակը:

www.allmodern.com

3. Արվեստի մասնիկ ավելացրու

Մերկ պատը գեղեցիկ է խիստ մինիմալիստական դիզայնի սիրահարների համար: Մեզ՝ բոլոր մնացած մարդկանց համար դատարկ պատերը կարող են մի փոքր ձանձրալի դառնալ: Պատին կախած արվեստի մեկ մեծ կտորի շուրջ տեղադրիր ևս մի քանիսը: Ժամանակակից արվեստ, դասական կտավի պրինտ թե յուրահատուկ լուսանկար – միանգամայն կախված է քո նախընտրությունից։ Սեփական անհատականությունն ինտերիերում ընդգծելու ևս մեկ տարբերակ․ կարող ես ձեռք բերել արվեստի համար հարկավոր միջոցներ ու ինքնուրույն ստեղծել մի գլուխգործոց: Այս տարբերակը նաև լավ ժամանց է երեխաներին զբաղեցնելու համար:

www.art.com

4. Գտիր քո տան յուրահատուկ բույրը

Ի՞նչը կարող է լինել ավելի հարազատ ու հանգստացնող, քան սեփական տան հոտը: Այն յուրահատուկ է ու տարբերվող՝ մայրիկի պատրաստած համեղ ուտեստներից ու դաշտային ծաղիկների կապոցից մինչև փայտյա կամ մենթոլային սառը թարմությամբ լի բույրերը: Եթե ընտանիքում կա ծխող, կարևոր է, որ տնից չգա վառած սիգարետի հոտը՝ հավերժ գամված կահույքին, շորերին ու վարագույրին: Նիկոտին մատակարարող իննովացիոն եղանակը լուծում է առաջարկում այս հարցին՝ ծխախոտն այրելու փոխարեն տաքացնելով:

www.iqos.com

5. Փոխիր լուսավորությունը

Վերգետնյա լուսավորությունը լավ է, բայց եթե այն միակ լույսի աղբյուրն է, խորհուրդ ենք տալիս հետաքրքրություն մտցնել: Ձեռք բեր սեղանի կամ հատակի լամպ: Արդյունքը՝ տարբեր բարձրութուններից եկող լույսն է: Մեկ այլ լուծում են մոմերը՝ ռոմանտիկ տրամադրության, լուսավորության և յուրահատուկ բույրերի աղբյուր:

www.lampsplus.com

Leave A Reply

Your email address will not be published.