«Դուստրը փոքրիկ աղջիկ է, որը կմեծանա՝ քո ընկերուհին լինելու համար». Մանո Գրիգորյանի ընտանեկան լուսանկարը

0

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մանոն պատկերված է դուստրերի հետ։ Նրանք ոճային կերպարներում են, իսկ մեկնաբանություններում երիտասարդ մայրիկը գրել է. «Դուստրը փոքրիկ աղջիկ է, որը կմեծանա՝ քո ընկերուհին լինելու համար»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մանոն ամուսնու՝ դերասան Սարգիս Գրիգորյանի հետ էր։ Ամուսինները ջերմ գրկախառնված էին, սպորտային հագուստ էին կրում։ Մանոն նուրբ շպարով էր եւ հավաքել էր վարսերը։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրառում չէր կատարել։


Leave A Reply

Your email address will not be published.