Արեւ, ծով, կարմիր լողազգեստ. Աստղիկ Սաֆարյանի հրապուրիչ լուսանկարները

0

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ծովի ափին։ Աստղիկը կարմիր լողազգեստ է ընտրել, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին, որը վերջին ամիսներին Իսպանիայում է գտնվում, արձակել է մազերը։ «Հպարտ եղիր նրանով, թե ով ես եւ մի ամաչիր, թե ինչպես է ուրիշ մեկը տեսնում քեզ»,- մեկնաբանություններում գրել է Աստղիկը։ Հետեւորդները հիացել են երգրչուհու կերպարով ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել. «Սիրուն», «հայկական Սինդի Քրոուֆորդ»։

Օրերս հրապարակված լուսանկարներում երգչուհին լողափում էր։ Կադրերից մեկում նա կրում էր երկար շապիկ, իսկ մյուսներում լողազգեստով էր։ Նա արձակել էր վարսերը, առանց շպարի էր։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից ոճային երգչուհին գրել էր․ «Ամառն իմ հոգու եղանակն է։ Իսկ ո՞րն է ձեր սիրելի եղանակը»։

Leave A Reply

Your email address will not be published.