Բրիտանացի ռեփեր Solo 45-ը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել բռնաբարությունների շարքի համար

0

Բրիտանացի ռեփեր Էնդի Անոկին, որը հանդես է գալիս Սոլո 45 կեղծանվամբ, 24 տարվա ազատազրկման է դատապարտվել բռնաբարությունների ու ծաղրի շարքի համար։ Արտիստի զոհերը սարսափելի մանրամասներ են ներկայացրել։

Արագորեն հայտնիություն ձեռք բերող ռեփերը մեղավոր է ճանաչվել չորս կնոջ բռնաբարության ու ծաղրի համար, որոնց պահել է նրանց կամքին հակառակ։ Բրիստոլ քաղաքի դատարանը 33-ամյա Էնդի Անոկիին դատապարտել է 21 բռնաբարության համար։

«The Guardian»-ը փոխանցել է ռեփերի զոհերից մեկի վկայության մանրամասները, որը հայտնել է. «Նա ինձ մահճակալին դրեց, դեմքս փակեց կտրով եւ մի շիշ ջուր լցրեց, ինչից ինձ թվաց, թե ես խորտակվում եմ»։

Մեկ այլ կին հայտնել է, որ ռեփերն իրեն դանակով հարվածել է ազդրի շրջանում եւ վախեցրել զենքով։

Էնդի Անկոնին դատարանին հայտնել է, որ բոլոր գործողությունները համաձայնեցված դերախաղ էին։ Ոստիկանությունը ռեփերի հեռախոսում հայտնաբերել է մի քանի միջադեպի տեսագրություն, երբ նրան ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով։

Leave A Reply

Your email address will not be published.