Վայնշտեյնին կդատեն սեքս սկանդալի համար, որը կապված է «Մատանիների տիրակալի» հետ

0

Վերադաս դատարանը վերանայել է ստորադաս դատարանի որոշումը ամերիկացի դերասանուհի Էշլի Ջադի՝ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ հայցը մերժելու մասին։ Դրանում նշվում էր, որ դերասանուհին «Մատանիների տիրակալը» եռերգությունում դեր չի ստացել, քանի որ հրաժարվել է բավարարել պրոդյուսերի սեռական ցանկությունները, հայտնում է Variety-ն։

Դատարանը երեք դատավորի կազմով եկել է եզրակացության, որ Հոլիվուդում իր կարգավիճակի եւ պրոդյուսերի ու դերասանների միջեւ հարաբերություններում իշխանության սկզբունքային անահավասարակշռության պատճառով Վայնշետյնն, իսկապես, չարաշահել է իշխանությունը, երբ 1990-ականներին Ջադին հրավիրել է հյուրանոցի իր համար, ուր նրանից պահանջել է իր հետ լոգանք ընդունել ու մերսել իրեն։

Այժմ հայցը կվերադարձվի ստորադաս դատարան եւ կքննվի բոլոր կետերով՝ սեռական ոտնձգության, համբավի արատավորման եւ Ջադի կարիերայի վրա բացասական ազդեցության վերաբերյալ։ Դերասանուհին պնդում է, որ Վայնշտեյնին մերժելուց հետո ինքը նրա ջանքերով հայտնվել է Հոլիվուդի սեւ ցուցակում։

2017թ.-ին ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի պատմության շնորհիվ հայտնի է դարձել, որ Հարվի Վայնշտեյնի Miramax ստուդիան նրան ստիպել է «Մատանիների տիրակալը» եռերգության դերասանական կազմում չներառել Էշլի Ջադին եւ Միրա Սորվինոյին՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով դերասանուհիների «մղջավանջային բնավորությունը»։ Ընդ որում, Ջեքսոնը Ջադին հրավիրել էր դերերից մեկի համար, սակայն նրա հետ կապը կտրուկ ընդհատել են։  

Leave A Reply

Your email address will not be published.