Հայտնի է հարյուրամյակի լավագույն սերիալը

0

«Գահերի խաղն» անվանել են 21-րդ դարի լավագույն սերիալ։ Այս արդունքն է ցույց տվել բրիտանական Digital Spy պորտալում հեռուստադիտողի քվեարկությունը։ Երկրորդ տեղում «Շատ տարօրինակ գործեր» սերիալն է, իսկ եռյակը եզրափակում է «Բժիշկ Ով» սերիալը։

Դրան հաջորդում են «Շերլոկ», «Breaking Bad», «Բրիտանիայի լավագույն հացթուխ», «Սպանելով Եվային», «Գեւին եւ Սթեյսի», «Ծառայողական պարտականություն» եւ «Չեռնոբիլ» սերիալները։

2019թ.-ի մայիսին հայտնի է դարձել, որ «Գահերի խաղի» եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի վերջին սերիան դիտել են ավելի քան 19,3 մլն անգամ։ Դա «HBO» հեռուստաընկերության համար, որը հեռարձակում էր նախագիծը, ռեկորդային ցուցանիշ է։

Leave A Reply

Your email address will not be published.