«Անիրական». Արփինե Հովհաննիսյանը՝ ոճային կերպարում

0

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Այս անգամ եւս նա ոճային կերպարում է։ Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը սպիտակ զգեստ է կրում։ Նա արձակել է գեղեցիկ հարդարված մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոցը եւ ժամացույցը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Ինչպես միշտ ճաշակով, շքեղ ու չկրկնվող», «Կարծես անիրական լինեք»։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը բաց կապույտ գույնի հագուստ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ակնոց, ժամացույց եւ ականջօղեր։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել էր Արփինե Հովհաննիսյանը, որի հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Շքեղ», «նրբաճաշակ», «յուրօրինակ»։

Leave A Reply

Your email address will not be published.