Հայտարարվել են «Էմմի 2020»-ի հավակնորդների անունները. Netflix-ը ռեկորդային 160 անվանակարգում է առաջադրված

0

Լոս Անջելեսում հայտարարվել են «Էմմի» ամենամյա հեռուստատեսային 72-րդ մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Այս տարի առաջադրված անվանակարգերի թվով ռեկորդակիր են դարձել սերիալները, որոնք թողարկվել են Netflix հյարթակում. դրանք 160 անվանակարգ են ստացել։ Մրցակից HBO հեռուստաընկերությունը 170 անվանակարգում է առաջադրված։

2020թ.-ին լավագույն դրամատիկ սերիալ կոչմանը հավակնում են «Ավելի լավ է զանգեք Սոլին», «Շատ տարօրինակ գործեր», «Աղախնի պատմությունը», «Թագը», «Օզարկ» «Սպանելով Եվային», «Մանդալորացին» եւ «Ժառանգները» նախագծերը։

«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակագարում հավակնորդների շարքում են «Զսպիր էնտուզիազմդ», «Մեռած ինձ համար», «Լավագույն աշխարհում», «Սպիտակ ագռավ», «Կոմսկիի մեթոդը», «Զարմանալի միսիս Մեյզելը», «Շիթս Կրիկ» եւ «Իրական վամպիրներ» նախագծերը։ «Լավագույն կարճամետրաժ սերիալ» անավնակագրում հաղթանակի համար կպայքարեն «Պահապանները», «Միսիս Ամերիկա», «Անհավանականը», «Ոչ օրթոդոքսալ» եւ «Ամենուր փոքր հրդեհներ են» սերիալները։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին այս անգամ առանց հյուրերի՝ սոցիալական հեռավորության սկզբունքները պահպանելու նպատակով։

Leave A Reply

Your email address will not be published.