Հայաստանն աշխարհում կորոնավիրուսից 1 մլն բնակչին բաժին ընկնող մահվան դեպքերի թվով բարձրացել է 21-րդ տեղ

0

Հայաստանն աշխարհում կորոնավիրուսից 1 մլն բնակչին բաժին ընկնող մահվան դեպքերի թվով բարձրացել է 21-րդ տեղ: Պանդեմիայի ողջ ընթացքում Հայաստանում գրանցվել է մահվան 711 դեպք (6-ը՝ վերջին մեկ օրում) . 1 մլն բնակչին բաժին է ընկնում 240 դեպք:

Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 37 390 դեպք, 73 նոր դեպք է գրանցվել վերջին մեկ օրում: Սակայն հարկ է նշել, որ կիրակի անցկացվել է ընդամենը 314 թեստավորում, ինչով էլ պայմանավորված է նոր դեպքերի ցածր թիվը:  

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ փաստացի բուժվում է 9793 մարդ, ապաքինվել է 26 665 մարդ, մահացել 711 պացիենտ:

Իշխանությունների խոսքով՝ «այլ հիվանդությունների պատճառով» մահացել է կորոնավիրուսով վարակման 221 պացիենտ (1 պացիենտ վերջին մեկ օրում): Այդպիսով, մահվան դեպքերի թիվը հասել է 932-ի:

Նշենք, որ 1 մլն բնակչությանը բաժին ընկնող մահվան դեպքերի թվով առաջին տեղում է Սան Մարինոն (1238), երկրորդ տեղում է Բելգիան (847), երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան (674):

Իսկ մահվան դեպքերի բացարձակ թվով առաջատար են ԱՄՆ-ը (149 849), Բրազիլիան (87 052) եւ Մեծ Բրիտանիան (45 752):

Leave A Reply

Your email address will not be published.