Զոքանչը կրակ է․ Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը «աչք է դրել» նրա մոր վրա

0

Պոլինա Գագարինան եւ Դմիտրի Իսխակովը դեռեւս չեն հայտնել իրենց ամուսնալուծության պատճառը: Եվ եթե երգչուհին ոչ մի կերպ չի մեկնաբանում ամուսնու հետ հարաբերությունների խզումը, ապա Դմիտրի Իսխակովն իր միկրոբլոգում երկրպագուների առջեւ դատարկում է սիրտը: Հավանաբար, տղամարդու համար այս կերպ ավելի հեշտ է տանել երգչուհու հետ բաժանումը:

Դմիտրի Իսխակովը վերջին շրջանում ակտիվացրել է իր գործունեությունը սոցցանցերում։ Երկրպագուները չեն հասցրել քննարկել հմայիչ կանանց լուսանկարները, որոնք հրապարակել է Պոլինա Գագարինայի ամուսինը, եւ ահա նրանց նոր անակնկալ էր սպասվում:

Պարզվել է, որ Դմիտրին հիանալի հարաբերություններ ունի Պոլինայի մոր հետ։ «Զարմանալի պատմություն է։ Բախտս աներեւակայելի բերել է զոքանչի հարցում։ Կասկածում եմ, որ դա հազվադեպ է պատահում։ Զավեշտալին այն է, որ վերջապես բացվել է նրա տաղանդի եւս մեկ կողմը։ Նկարահանումների համար նա հրաշալի մոդել է։ Պաշտոնապես ես նոր էջ եմ բացում նրա կյանքում եւ մոդելային աշխարհի նկարահանումների համար նրան կներկայացնեմ որպես գործակալ», — հայտարարել է 42-ամյա լուսանկարիչը։

Կնոջ լուսանկարները հիացմունք են առաջացրել Դմիտրիի հետեւորդների շրջանում, որոնք շտապել են Եկատերինա Վլադիմիրովային հաճոյախոսություններով ուղղել։ Ավելին, այժմ հանդիսատեսը տեսնում է, թե գեղեցկությամբ ում է նման Գագարինան։

Leave A Reply

Your email address will not be published.