«Անթերի»․ Լուսինե Թովմասյանն՝ ուլտրակարճ զգեստով

0

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով, տեսանյութերով, ինչպես նաեւ առօրյան ու հանգիստը նկարագրող հրապարակումներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է ուլտրակարճ զգեստ, բարձրակրունկներ։ Նա արձակել է վարսերը, նախընտրել՝ ընդգծված շպար։ Լուսինե Թովմասյանի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Զգեստի հեղինակը դիզայներ  Վահան Խաչատրյանն է, ինչի մասին Լուսինեն հիշատակել է հրապարակմանը կից գրառման մեջ․ «Ես սիրահարվել եմ այս զգեստին», — գրել է նա, ապա նշել դիզայներին։ Հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրա՝ գրելով․ «Անթերի», «Հիասքանչ է», «Շատ գեղեցիկ»։

Leave A Reply

Your email address will not be published.