Facebook-ը Messenger հավելվածում կենսաչափական նույնականացում է ներկայացրել

0

Facebook-ը Messenger հավելվածում կենսաչափական նույնականացում է ներկայացրել: գործառույթն արդեն այսօրվանից հասանելի է iPhone-ում եւ iPad-ում, իսկ Android-ում կհայտնվի «առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- հայտնում է HighTech-ը:

Facebook-ը հաստատել է, որ իրենք Messenger-ի արգելափակումը սկսել են փորձարկել 2020-ի սկզբին: Սոցցանցում վստահ են, որ այս գործառույթը օգտատերերին հնարավորություն կտա հեռախոսներ կամ պլանշետներ փոխանցել ընկերներին կամ ընտանիքին՝ առանց անհանգստանալու իրենց նամակագրության անվտանգության համար: Մեկ տարի առաջ Facebook-ը կենսաչափական նույնականացում էր մտցրել նաեւ WhatsApp-ի համար:

App Lock գործառույթը համատեղելի կլինի ցանկացած սարքի կողմից առաջարկվող գաղտնիության կարգավորումների հետ: Օրինակ, iPhone 5S — iPhone 8-ում արգելափակումը կարելի է միացնել մատնահետքերի հիման վրա, մինչդեռ iPhone X-ում եւ ավելի ուշ թողարկված սարքերում կարելի է միացնել Face ID-ն: App Lock-ը նաեւ համատեղելի կլինի ստանդարտ գաղտնաբառի հետ՝ օգտվողները կկարողանան Messenger-ը պաշտպանել PIN-կոդով:

Նոր գործառույթը ակտիվացնելու համար հարկավոր է մտնել «գաղտնիություն» բաժին, այնուհետեւ միացնել App Lock գործառույթը՝ ընտրելով ցանկալի տարբերակը: Կարելի է App Lock-ը ակտիվացնել Messenger-ից դուրս գալուց հետո՝ մեկ րոպե, 15 րոպե կամ մեկ ժամ հետո:

Facebook-ը աշխատում է նաեւ Messenger-ի գաղտնիության վրա կողմնորոշված մի քանի նոր գործառույթների վրա: Դրանցից մեկը թույլ է տալիս վերահսկել, թե ով կարող է հաղորդագրություններ ուղարկել կամ զանգահարել օգտվողներին: Մեկ այլ գործառույթ ինքնաբերաբար կջնջի այն պատկերները, որոնք ուղարկվում են անհայտ հաշիվներից:

2021 թվականին սոցիալական ցանցը Messenger-ի ներսում կներդնի հաղորդագրությունների միջանցիկ ծածկագրումը: Առայժմ օգտագործողները դրա համար ստեղծում են հատուկ գաղտնի չատեր:

Leave A Reply

Your email address will not be published.