«Մարդկային բացառիկ տեսակ՝ անկեղծ, ուղիղ, դրական, շիտակ, սիրառատ ու անսահմա՜ն տաղանդավոր…». Արմինկայի շնորհավորանքն Ավետ Բարսեղյանին

0

Հաղորդավար Ավետ Բարսեղյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Նա արդեն իսկ հասցրել է բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ, որոնց միացել է նաեւ երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում։

«Մարդկային բացառիկ տեսակ՝ անկեղծ, ուղիղ, դրական, շիտակ, սիրառատ ու անսահմա՜ն տաղանդավոր… Օրհնվես դու, քո ընտանիքով, ավելացնես տեսակիդ քանակը, միշտ լինես մեզ՝ քեզ սիրող ու գնահատողներիդ համար։

Բարի տարեդարձ քեզ, Ավ ջան, իմ հարազատ հոգի, իմ խենթ ու խելառ ընկեր։ Մինիմում մի 40 էլ քայլենք կողք-կողքի, մեր անցած ճանապարհի՝ լավ ու վատ օրերից ոչ պակաս հետաքրքիր օրեր անցնելով… Սիրում եմ, քո Արմուշ»,- համատեղ լուսանկարի մեկնաբանություններում գրել է Արմինկան։

Leave A Reply

Your email address will not be published.