Բիլ Գեյթսը հերթական անգամ հերքել է դավադրության տեսությունը՝ մարդկանց չիպավորելու մտադրության մասին

0

Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը հերթական անգամ հերքել է անհեթեթ դավադրության տեսությունն այն մասին, որ նա, իբր, ցանկանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն օգտագործել մարդու հետապնդման համար սարքերի փոխպատվաստման համար, փոխանցում է CNBC-ն:

Գեյթսը, որի հիմնադրամը միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի եւ բուժման վերաբերյալ հետազոտություններին, մեկնաբանել է Yahoo News/YouGov-ի հարցումը, որի ընթացքում պարզվել է, որ ամերիկացիների 28 տոկոսը հավատում է դավադրության տեսությանը, որը ենթադրում է, որ Գեյթսը պլանավորում էր օգտագործել Covid-19-ի հավանական պատվաստանյութը՝ միլիարդավոր մարդկանց միկրոչիպեր փոխպատվաստելու համար: «Հուսով եմ, որ դա (դավադրության տեսություն) կմեռնի, երբ մարդիկ իմանան փաստերը»,- ասել է Գեյթսը՝ հավելելով, որ ինքը ցանկանում է վերջ տալ կորոնավիրուսի համավարակին։

Փետրվարին Bill & Melinda Gates հիմնադրամը հայտարարել էր, որ 100 միլիոն դոլար է նվիրաբերում կորոնավիրուսի հետազոտությունների, բուժման եւ պատվաստանյութերի համար: 

«Մենք ուզում ենք համոզված լինել, որ մարդիկ չեն մահանում միայն այն պատճառով, որ պատվաստանյութն իրենց համար հասանելի է չէ»,- ասել էր Գեյթսը:

Leave A Reply

Your email address will not be published.