Երգիչ Անդրեն «Սարի աղջիկ» է երգում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ

0

Երգիչ Անդրեն Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Սարի աղջիկ» երգն է երգել, որի միացել են ակցիայի մյուս մասնակիցները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ հուլիսի 21-ին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:

Բողոքի ցույցին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով:

Ավելի ուշ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Ադրբեջանցիները, որոնք մի քանի տասնյակ են եղել, տարածքը լքելիս հարձակվել են հայ աղջիկների վրա: Հայերի արձագանքը համարժեք է եղել. ադրբեջանցիները փախել են՝ թողնելով իրենց դրոշը հատակին, իրենցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:

Ականատեսներից մեկը պատմել է, որ տեսնելով հարձակումը հայ աղջիկների վրա, հայ երիտասարդները ճեղքել են ոստիկանական շղթան եւ «բոլորին շան ծեծ տվել»:

Ընդհարում ադրբեջանցիների հետ Լոս Անջելեսում. ադրբեջանցիները հեռանալիս հարձակվել են հայ աղջիկների վրա (վիդեո)


Leave A Reply

Your email address will not be published.