«Ռեալն» անժամկետ պայմանագիր կառաջարկի Զիդանին

0

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:

OK Diario-ի հաղորդմամբ՝ Արքայական ակումբը պատրաստվում է անժամկետ պայմանագիր առաջարկել Զիդանին, ինչը հնարավորություն կտա ֆրանսիացի մասնագետին ակումբից հեռանալ միայն սեփական ցանկության դեպքում:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը որպես ֆուտբոլիստ «Ռեալում» հանդես է եկել 2001-2006 թվականներին: 48-ամյա մասնագետն Արքայական ակումբը գլխավորել է 2016-2018 թվականներին, 1 տարի անց կրկին ստանձնել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը:

Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» նվաճել է 10 տիտղոս:


Leave A Reply

Your email address will not be published.