«Մեր ազգի ամենազորեղ զենքը միշտ եղել է ու կլինի հայկական ոգին». Սաթի Սպիվակովա

0

Երկրի համար այս բարդ օրերին շատ հայտնի հայեր են աջակցել հայրենիքին. Տավուշում լարված իրավիճակն անտարբեր չի թողել նաեւ դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովային՝ հայտնի երաժիշտ, վիրտուոզ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կնոջը։

Instagram-յան էջում նա գրառում է արել, որը բազմաթիվ ջերմ մեկնաբանությունների առիթ է տվել։ «Ես քաղաքական գործիչ չեմ, ես հայուհի եմ, ես մայր եմ։ Այս բոլոր օրերի ընթացքում մշտապես հետեւում եմ Հայրենիքումս տեղի ունեցող իրադարձություններին։ Չեմ կարող անտարբեր մնալ։ Հայաստանը պատմականորեն հաճախ է դարձել ավերիչ պատերազմների ասպարեզ։ Եվ այսօր, երբ կոնֆլիկտ է տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, կրկին մարդիկ են մահանում։ Մեր ազգի ամենազորեղ զենքը եղել է ու կլինի հայկական ոգին։ Իսկ ոգին հնարավոր չէ հաղթել։ Ուզում եմ հավատալ, որ մենք միասին կարող ենք կանխել պատերազմը։ Աստված իմ, պահպանիր Հայաստանը»,- գրել է Սաթի Սպիվակովան։

Շատ հետեւորդեր երաժիշտիւ կնոջ շնորհակալություն են հայտնել աջակցության խոսքերի համար՝ չխնայելով ջերմ խոսքեր հեղինակի ու Սպիվակովների ամբողջ ընտանիքի հասցեին։

https://www.instagram.com/p/CCyqAJYBRlI/?utm_source=ig_web_copy_link

Leave A Reply

Your email address will not be published.