«Зайка моя». Դավիթ Մանուկյանը երգ է ձայնագրել Ֆիլիպ Կիրկորովի հետ

0

Հայտնի բլոգեր ու երգիչ Դավիթ Մանուկյանը հունիսի վերջին թողարկել է «Черный бумер» երգն ու տեսահոլովակը, որը ձայնագրել է ռեփեր Սերյոգայի հետ։ Երգը հիթ է դարձել 10 տարի առաջ, իսկ Դավան երազել է վերստեղծել լեգենդը։

Օլգա Բուզովայի ընկերոջն այդ միտումը դուր է եկել, եւ նա նոր հիթ է պատրաստում։  Instagram-յան էջում Դավան հատված է հրապարակել «Зайка моя» երգից, որը կատարել է 53-ամյա Ֆիլիպ Կիրկորովի հետ։ «Մենք պատմություն ենք ստեղծում։ Սա լեգենդ կդառնա Կիրկորովի հետ։ Մեր համատեղ հիթը կմնա առհավետ, այն կկատարեն մեր թոռները»,- նշել է Դավան։

Ֆիլիպն այս երգը ներկայացրել է դեռ 1995թ.-ին իր նախկին կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ։ Դավիթը որոշել է երգին երկրորդ կյանք տալ, եւ ռուսական էստրադայի փոփի արքային միտքը, կարծես թե դուր է եկել։

Մանուկյանը հայտնել է նաեւ իր նոր սկավառակի՝ «Король», թողարկման մասին, որը հնարավոր կլինի լսել արդեն հուլիսի 24-ից։ Հնարավոր է՝ հենց այդ օրը Դավան կներկայացնի հիթը Կիրոկորովի հետ։

Leave A Reply

Your email address will not be published.