«Ռեալը» 34-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը

0

Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ և 34-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը։

Արքայական ակումբի առաջին գոլը 29-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի կատարած փոխանցումից հետո խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը 77-րդ րոպեին 11 մետրանոցից դուբլ ձևակերպեց: 83-րդ րոպեին «Վիլյառեալի» միակ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Վիսենտե Իբորան:

Նախորդ անգամ մադրիդյան թիմը չեմպիոն դարձել էր 2017-ին դարձյալ Զիդանի գլխավորությամբ։

Երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնան» տանը 1:2 հաշվով պարտվեց «Օսասունային»:

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Օսասունայի» իսպանացի հարձակվող Խոսե Մանուել Արնանիսը: 62-րդ րոպեին «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խփեց պատասխան գնդակը: Հանդիպման ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Օսասունայի» իսպանացի կիսապաշտպան Ռոբերտո Տորեսը խփեց իր թիմի հաղթական գոլը:

«Օսասունան» հանդիպման վերջնամասն անցկացրեց 10 հոգով: 77-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց իսպանացի հարձակվող Էնրիկ Գալյեգոն:

«Ռեալն» ունի 86, «Բարսելոնան»՝ 79 միավոր։

Տուրի մյուս խաղերում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեի և գանացի կիսապաշտպան Թոմաս Պարտիի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին», «Վալենսիան» ֆրանսիացի հարձակվող Կևին Գամեյրոյի գոլի շնորհիվ հաղթեց «Էսպայոլին», «Լեգանեսը» իսպանացի հարձակվող Միգել Անխել Գերերոյի և Կոտ դ՛Իվուարը ներկայացնող հարձակվող Ռոժե Ասալեի գոլերի շնորհիվ պարտության մատնեց Բիլբաոյի «Աթլետիկին», իսկ «Ռեալ Սոսյեդադ» — «Սևիլիա» հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով:

Երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» 69 միավորով երրորդն է, «Սեւիլիան» հետ է 2 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» — «Վիլյառեալ»՝ 2:1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 29, 77 (11մ) — Վիսենտե Իբորա, 83

«Բարսելոնա» — «Օսասունա»՝ 1:2 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 62 — Խոսե Մանուել Արնանիս, 15, Ռոբերտո Տորես, 90+5

Հեռացում՝ Էնրիկ Գալյեգո, 77 («Օսասունա»)

«Աթլետիկո Մադրիդ» — «Խետաֆե»՝ 2:0 (տեսանյութ)

Մարկոս Լյորենտե, 54, Թոմաս Պարտի, 80

«Վալենսիա» — «Էսպանյոլ»՝ 1:0

Կևին Գամեյրո, 17

«Աթլետիկ Բիլբաո» — «Լեգանես»՝ 0:2

Միգել Անխել Գերերո, 81, Ռոժե Ասալե, 90+4

«Ռեալ Սոսյեդադ» — «Սևիլիա»՝ 0:0



Leave A Reply

Your email address will not be published.