Google-ը մեղադրվում է օգտատերերի լրտեսման մեջ

0

Boies Schiller Flexner ընկերությունը դատի է տվել Google Alphabet Inc-ին՝ վերջինիս մեղադրելով օգտատերերի լրտեսման մեջ: Ընկերության տվյալներով՝ Google-ն անօրինական կերպով հավաքել է օգտատերերի տվյալները՝ նույնիսկ այն դեպքում, երբ նրանք անջատել են համապատասխան գործառույթներն իրենց էջերում, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Ընկերությունը մեղադրվում է գաղտնալսումների դաշնային օրենքի եւ Կալիֆորնիա նահանգի՝ գաղտնիության մասին օրենքի խախտման համար: Խոսքը նորությունների եւ գովազդի ոլորտում օգտատերերի նախասիրությունների վերաբերյալ տվյալների հավաքման մասին է:

Լրտեսման համար կորպորացիան, ըստ հայցվորի, օգտագործել է Firebase ծրագիրը: Այն «կարված է» հավելվածների մեջ եւ անտեսանելի է: Որպես կանոն, մշակողները օգտագործում են Firebase-ը՝ տվյալները պահելու, ծանուցումներ եւ գովազդներ ուղարկելու, ինչպես նաեւ համակարգի աշխատանքում խափանումներին հետեւելու համար։

Leave A Reply

Your email address will not be published.