Կինը 700 000 դոլարի չափով ջեքփոթ է շահել՝ շնորհիվ 15 տարի առաջ երազում տեսած թվերի

0

Ավստրալիացի կինը 700 000 դոլարի չափով ջեքփոթ է շահել՝ շնորհիվ 15 տարի առաջ երազում տեսած թվերի, գրում է UPI-ն:

Նա վիճակախաղի կազմակերպիչներին պատմել է, որ այն ժամանակից ի վեր ինքը պարբերաբար գնել է վիճակախաղի տոմսեր, եւ բավական հաճախ հաջողվել է փոքր գումարներ շահել:

Սակայն այս անգամ շահումը գերազանցել է նրա բոլոր սպասելիքները, եւ նա դարձել է ջեքփոթի միակ հաղթողը:

Leave A Reply

Your email address will not be published.