ԱՄՆ-ում սպանել են ռեփեր Lil Marlo-ին

0

ԱՄՆ-ում՝ Ատլանտայում, սպանել են հայտնի ռեփեր Lil Marlo-ին, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ իրենք տեղեկատվություն են ստացել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 30-ամյա ռեփերի մարմինը։

Հետաքննությունը ենթադրում է, որ երաժիշտի վրա կրակել են, երբ վերջինս ղեկին է եղել, հարձակումը կանխամտածված է եղել։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։

Leave A Reply

Your email address will not be published.