Վարդերի շքեղ փունջ. Արմինկայի լուսանկարը

0

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արմինակն վարդագույն հագուստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Արմինկայի ձեռքին վարդերի շքեղ փունջ է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր որդու հետ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին ջերմ գրկել էր որդուն ու հրապարակումը հետեւյալ կերպ մակագրել. «Ամեն անգամ, նկարահանման կամ համերգի ճանապարհելիս, պիտի գրկի ու ասի, որ ես ամենալավ ու ամենասիրուն մաման եմ։ Շնորհավոր ընտանիքի օրը»։ Երգչուհու էջը լի էր դրական մեկնաբանություններով։


Leave A Reply

Your email address will not be published.