Աշխարհում ամենափոքր ավտոմեքենան աճուրդի է հանվել

0

Կանադայում Bring a trailer աճուրդի ժամանակ վաճառքի է հանվել մեկտեղանի երեք անիվ ունեցող Peel P50-ը։ 1964 թվականին արտադրված այդ մոդելի արժեքն է  30 000 դոլար։ Մեքենան աշխարհում ամենափոքր սերիական ավտոմեքենան է, հաղորդում է Motor-ը։

Այդ նմուշը երեք անիվ ունեցող 50 ավտոմեքենաներից մեկն է, որոնք արտադրվել են Peel Engineering բրիտանական ընկերության կողմից 1962-1965 թվականներին։ Մոդելի երկարությունը 1372միլիմերտ է, լայնությունը՝ 991 միլիմետր։ Մեկտեղանի մեքենայի քաշն ընդամենը 59 կիլոգրամ է։ Մեքենան ունի մոտոցիկլետի դասակարգում։ 2010 թվականին մոդելն ընդգրկվել է Գինեսի Ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենափոքր սերիական ավտոմեքենա։

Leave A Reply

Your email address will not be published.