«Ամեն անգամ նկարահանման կամ համերգի ճանապարհելիս պիտի գրկի ու ասի, որ ես ամենալավ ու ամենասիրուն մաման եմ». Արմինկան՝ որդու հետ

0

Երգչուհի Արմինկան ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու հետ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին ջերմ գրկել է որդուն ու հրապարակումը հետեւյալ կերպ մակագրել. «Ամեն անգամ, նկարահանման կամ համերգի ճանապարհելիս, պիտի գրկի ու ասի, որ ես ամենալավ ու ամենասիրուն մաման եմ։ Շնորհավոր ընտանիքի օրը»։ Երգչուհու էջւ լի է դրական մեկնաբանություններով։

Օրերս արված գրառմամբ Արմինկան անդրադարձել էր «սոցցանցային չարությունն ու նախանձին»։ «Համավարակի ու համամեկուսացման այս սարսափելի շրջանում ինձ՝ միամիտիս, թվում էր, թե սոցցանցային չարությունն ու նախանձը կնահանջեն…գոնե մասամբ: Հավատում էի, որ դատարկ (ու ոչ միայն) էջերից անխնա քննադատող, վատաբանող ու հայհոյող մարդիկ մի պահ կանգ կառնեն ու կհասկանան, որ հենց իրենց չարությունն ու նախանձն է աշխարհը տանում կործանման: Նայեք, ինչ է կատարվում աշխարհում…վերանում են սերը, հարգանքը, կարեկցանքը, կամեցողությունն ու այդպես շարունակ: Քանդվում են դարերի պատմություն ունեցող երկրներ…

Չէ՞ որ ոչ մեկ չի խնդրում սիրել ու ընդունել հանրային մարդկանց: Չեն կարող բոլորը սիրելի լինել հանրության 100%-ի կողմից, և դա բնական է: Բայց ում էլ չեք սիրում, խնայեք ձեր ժամանակը՝ չար, նողկալի, անպարկեշտ խոսքեր ու անեծք գրելու համար: Խնայեք հղիներին ու երեխաներին գոնե: Ե՞րբ պիտի գաք այն գիտակցության, որ ձեր տարածած չարությունն ու նախանձն իսպառ կկործանեն աշխարհը: Մի պահ պատկերացրեք, որ այդչափ սեր ուղարկեք աշխարհին: Հրաշալի կլինի, չէ՞»,- գրել էր երգչուհին։

Leave A Reply

Your email address will not be published.