Tesla-ն մեկ բաժնետոմսի գնով գերազանցել է աշխարհի բոլոր ավտոհսկաներին

0

Էլեկտրամոբիլներ արտադրող Tesla-ն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել շուկայական ամենամեծ կապիտալիզացիայով բոլոր ավտոմեքենաշինական հսկաների թվում: Այս մասին հայտնել են CNN հեռուստաընկերության փորձագետները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրանք ուշադրություն են դարձրել չորեքշաբթի Նյու Յորքի ֆոնդային բորսայում Tesla-ի բաժնետոմսերի գնանշման կտրուկ ցատկին: Իլոն Մասկի ընկերության մեկ արժեթղթի արժեքը օրվա կեսին աճել է 4 տոկոսով՝ հասնելով գրեթե 1120 դոլարի: Սրա հետեւանքով ձեռնարկության շուկայական կապիտալիզացիան մոտեցել է 210 մլրդ դոլարին:

CNN-ի եզրակացությամբ՝ այսպիսով Tesla-ն գերազանցել է փաստացի բոլոր 500 ընկերություններին, որոնք ներկայացված են S&P 500 ինդեքսում, որոնց թվում են ճապոնական ավտոմեքենաշինական հսկա Toyota-ն, զովացուցիչ ըմպելիքների արտադրության առաջնորդ Coca-Cola-ն, Walt Disney կինոստուդիան, Cisco Systems-ն ու Exxon Mobile-ը: Բացառություն են կազմել միայն 19 ընկերություններ, ներառյալ բջջային կապի AT&T ամերիկյան օպերատորը, որի սեփականությունն է CNN-ը:

Փորձագետները հստակեցնում են, որ բորսայում բաժնետոմսերի արժեքի բարձրացումը Tesla-ն չի վերածում ամենաշահութաբեր ընկերության: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Маска ընկերությունը, չնայած նոր կորոնավիրուսի համավարակին, իր գնորդներին մատակարարել է 88 400 էլեկտրամոբիլ: Դրանցից մեծ մասը՝ 76 200-ը կազմել են Model 3-ը եւ Model Y-ը: Դրանից բացի վաճառվել է 12 200 Model S եւ Model X էլեկտրամոբիլ:

Tesla ընկերությունը Մասկը հիմնադրել է 2003 թվականին: Այն սկզբում կոչվում էր Tesla Motors, բայց հետագայում վերանվանվել է Tesla-ի: Ընկերությունը սկզբում մասնագիտացած էր միայն էլեկտրամոբիլների արտադրության ուղղությամբ, սակայն հետո սկսել է զբաղվել նաեւ արեւային մարտկոցների եւ էներգակուտակիչ այլ համակարգերի ստեղծմամբ:

Leave A Reply

Your email address will not be published.