Volvo-ն ավելի քան 2 միլիոն ավտոմեքենա է հետ կանչում ամրագոտիների թերության պատճառով

0

Volvo Cars ընկերությունը 2006 թվականից մինչեւ 2019 թվականը արտադրված մոտ 2․1 միլիոն ավտոմեքենա է հետ կանչում՝ առջեւի ամրագոտու ամրակի պողպատե կառանի պատճառով, որը կարող է թուլանալ եւ նվազեցնել պաշտպանիչ ազդեցությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով SVT-ն:

Ընկերության խոսնակ Ստեֆան Էլֆստրյոմի խոսքով՝ սա Volvо-ի պատմության մեջ ավտոմեքենաների ամենամեծ հետկանչն է: Թեեւ արդեն կան տվյալներ հայտնաբերված խնդրի հետ կապված վնասվածքների մասին, ավտոարտադրողն այն կանխարգելիչ միջոց է անվանում, որի նպատակն է կանխել նմանատիպ միջադեպերը հետագայում: «Որոշակի պայմաններում եւ ժամանակի ընթացքում պողպատե կառանը մաշվում է: Սա շատ հազվագյուտ խնդիր է»,- պարզաբանել է Էլֆստրյոմը:

Մեկնաբանելով ավտոմեքենաների հետկանչման մասշտաբը՝ ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այն մեծ է, քանի որ խոսքը ստանդարտ դետալի մասին է, որը երկար տարիներ օգտագործվել է նախորդ մոդելներում։ «Մենք խնդիրը հայտնաբերել ենք՝ վերլուծելով ավտոմեքենաների ոչ մեծ քանակ, որտեղ այն առկա էր, եւ եկել ենք այն եզրակացության, որ այս մասի հետ կապված մշտական, բայց շատ հազվադեպ խնդիր կա»,- ասել է Էլֆստրյոմը:

Հետ են կանչվում S60, S60L, S60CC, V60, V60CC, XC60, V70, XC70, S80 եւ S80L մոդելները։ Այսօր գործարանից դուրս եկող ավտոմեքենաների վրա այս միջոցը չի տարածվում։

2.1 միլիոն ավտոմեքենայից 412 հազարը գտնվում է Շվեդիայում:

Leave A Reply

Your email address will not be published.