Պրիմերայում «Աթլետիկոն» 10 տարի չի կարողանում հաղթել «Բարսելոնային»

0

Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Աթլետիկոն» 10 տարի չի կարողանում հաղթանակ տանել «Բարսելոնայի» նկատմամբ։ Նախորդ անգամ «Աթլետիկոն» կատալոնական թիմին պարտության է մատնել 2010թ․ սեպտեմբերին։ Այն ժամանակ «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչն էր Կիկե Ֆլորեսը։

Դրանից հետո Պրիմերայի 20 խաղում 14 հաղթանակ է տարել «Բարսելոնան», 6 հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի հանդիպումը Բարսելոնայում ավարտվել է 2։2 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի ղեկավարությամբ «Աթլետիկոն» առաջին անգամ 2 գոլ խփեց «Բարսելոնային» Պրիմերայի հանդիպումներում։ Սիմեոնեն մադրիդյան թիմը գլխավորում է 2011թ․ դեկտեմբերից։

Leave A Reply

Your email address will not be published.