Երջանիկ եւ գեղեցիկ. Քեթի Տոպուրիան նոր ընկերոջ հետ ներկայացել է հանրությանը

0

Քեթի Տոպուրիան հանդիպում է դիվանագետ եւ գործարար Լեւ Դենգովի հետ. զույգը միասին է ապրում եւ չի ամաչում զգացմունքները ցույց տալ սոցիալական ցանցերում։ Իսկ վերջերս սիրահարներն առաջին անգամ միասին միջոցառման են ներկայացել։

Առիթ է դարձել թենիսիստուհի Սվետլանա Կուզնեցովայի ծննդյան օրը։ Նա որոշել էր կարեւոր օրը նշել մոսկովյան ռեստորաններից մեկում։ Քեթի Տոպուրիան ու Լեւ Դենգովը հաճույքով լուսանկարվել են։ Զույգը հաճախ գրկախառնվել է եւ ձգտել միմյանց տեսադաշտում պահել։

Ի դեպ, նրանք մեկ տարի առաջ ծանոթացել են նմանատիպ երեկույթներից մեկի ընթացքում։ Երգչուհին պատմել է, որ այդ ժամանակ իրենք մի քանի բառ են փոխանակել, իսկ հետո միմյանց գտել են սոցիալական ցանցերում։

Քեթին նշում է, որ անհավանական երջանիկ է նոր սիրելիի հետ։ Մինչ այդ Քեփթին բուռն սիրավեպ ուներ ռեփեր Գուֆի հետ, որն անընդհատ հայտնվում էր սկանդալային իրավիճակներում։

Լեւ Դենգովի անձնական կյանքում եւս սեւ հետք կա։ Գործարարն ամուսնացած է եղել մոդել Իրինա Ռակի հետ։ Նրանք դուստր են ունեցել, սակայն վերջինս, ցավոք, կարճ է ապրել։ Երեք ամսականում փոքրիկին պատվաստել են, ինչի հետեւանքով բարդություններ են առաջացել։ Արդյունքում նա կես տարի անց մահացել է։ Հենց գործարարն իմացել է, որ երեխան մահացու հիվանդ է, լքել է կնոջը։

Leave A Reply

Your email address will not be published.